Իրանը մտադիր չէ հարձակվել ԱՄՆ տարածքի վրա. Մերձավոր Արևելքում կան բավարար քանակությամբ ամերիկյան բազաներ և զինվորական անձնակազմ, որոնք կարող են դառնալ Իսլամական Հանրապետության թիրախը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Ոչ։ Նրանք մեր շուրջը բավականաչափ բազաներ ունեն, ուստի ինչո՞ւ պետք է մենք ավելի հեռու գնանք», – ասել է նա NBC News-ին տված հարցազրույցում: «Նրանք ունեն բավարար զինվորներ, ռազմական միջոցներ և բազաներ (Մերձավոր Արևելքում)։ Այնպես որ, մենք կարիք չունենք դրանից այն կողմ գնալու»,- ասել է նա։