ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է «մեծ ազդեցություն» ունենալ Իրանի գերագույն առաջնորդի ընտրության վրա։
«Ես մեծ ազդեցություն կունենամ, հակառակ դեպքում կարգավորում չի լինի», – Politico-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իսլամական Հանրապետության ապագա ղեկավարությունը «կկառուցի առանց միջուկային զենքի Իրան» և մտադիր է «համագործակցել (Իրանի) հետ՝ նրանց օգնելու լավ ընտրություն կատարել»։
Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի որդուն՝ Մոջթաբա Խամենեիին, և լրատվամիջոցներին անվանել է «անգործունակ»։
Մարտի 4-ին Իրանի փորձագետների խորհրդի անդամ Մահմուդ Ռաջաբին հայտարարել է, որ խորհրդատվական մարմինը սկսել է երկրի նոր գերագույն առաջնորդի ընտրության գործընթացը, և քարտուղարությունը կհրապարակի վերջնական որոշումը։