Ծաղիկներով դիմավորողներ և չվացուցակին լարված հետևող ուղևորներ․ այս պատկերը կարելի էր տեսնել այսօր՝ մարտի 5-ին «Զվարթնոց» օդանավակայանում։ ԱՄԷ-ի օդային տարածքի փակվելուց հետո Դուբայ– Երևան չվերթի առաջին օդանավը վայրէջք կատարեց։ ՀՀ մի խումբ քաղաքացիներ վերադարձան հայրենիք։ Սակայն վերադարձը նրանցից շատերի համար բարդ է եղել՝ չեղարկված թռիչքներ, երկար սպասումներ և թանկացած ավիատոմսեր։