Պենտագոնը չի բացառել Եվրոպայում ԱՄՆ զորքերի թվի հետագա կրճատումը

ԱՄՆ վարչակազմը չի բացառում Եվրոպայում, այդ թվում՝ Լեհաստանում, ամերիկյան զորքերի թվի հետագա կրճատումը։

«Սրանք ԱՄՆ պաշտպանության նախարարության որոշումներն են՝ համաձայն նախագահ (Դոնալդ Թրամփի) հրամանների», – ընդգծել է պաշտպանության փոխնախարար Էլբրիջ Քոլբին՝ մեկնաբանելով Ռումինիայում ամերիկյան զորքերի վերջին կրճատումը և Լեհաստանում նմանատիպ քայլերի հնարավորությունը։

Քոլբին հրաժարվել է հաստատել, որ Լեհաստանում ամերիկյան զորքերի կրճատում չի լինի։ «Ես ուզում եմ զգույշ լինել՝ ցույց տալու համար, որ նախագահը պահպանում է իր հայեցողությունը», – ասել է նա Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի լսումների ժամանակ։

Միևնույն ժամանակ, քաղաքական հարցերով պաշտպանության փոխնախարար Քոլբին կտրականապես մերժել է այն ենթադրությունները, որ ինքը անձամբ գաղտնի լոբբինգ է արել Ռումինիայում ամերիկյան զորքերի կրճատման համար։ «Թույլ տվեք կրկնել, պարոն, սա Թրամփի վարչակազմի քաղաքականությունն է։ Ես նախագահի վստահելի օգնականն եմ։ Եվ մենք հետևում ենք այս հարցի վերաբերյալ ստացված հրահանգներին», – ասել է Քոլբին՝ պատասխանելով հանձնաժողովի նախագահ Մայք Ռոջերսի (հանրապետական, Ալաբամա) նման քննադատությանը։

Leave a Comment