Հայաստանի և Բահրեյնի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը




 


ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 5-ին հեռախոսազրույց է ունեցել Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարար Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանիի հետ: 


 


Զրույցի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը։ 


 


Նախարար Միրզոյանը հետաքրքրվել է վերջին օրերի զարգացումների հետևանքով ստեղծված իրավիճակով՝ մտահոգություն հայտնելով քաղաքացիական օբյեկտների թիրախավորման կապակցությամբ:


 


Մտքեր են փոխանակվել իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների շուրջ:


 


ՀՀ ԱԳՆ


 


 


Leave a Comment