Մհեր Գրիգորյանն ու «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալը քննարկել են ՀՀ-ում «Ռոսատոմ»-ի հետ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերը


Քաղաքականություն


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում «Ռոսատոմ»-ի հետ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի ընթացքը և դրանց իրականացման հետագա քայլերը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև էներգետիկ անվտանգության ապահովման հարցերի, էներգետիկ ոլորտում փոխշահավետ համագործակցության և տարածաշրջանում էներգետիկ ռեսուրսների առևտրի զարգացման հնարավորությունների շուրջ։ 


Leave a Comment