Մի քանի ֆուտբոլիստ ունենք, որոնք շարքից դուրս են մնացել․ Ֆլիկ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է թիմում վնասվածքների հետ կապված իրավիճակը Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղից հետո։

«Մենք ևս երկու վնասվածք ունենք։ Շարքից դուրս են մնացել Բալդեն և Կունդեն, ինչը շատ վատ է։ Ես դժգոհ եմ այս իրավիճակից։ Հիմա մի քանի ֆուտբոլիստ ունենք, որոնք շարքից դուրս են մնացել, և դա վատ է։

Մենք պետք է խոսենք բժշկական շտաբի հետ՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է կանխել մեկ շաբաթվա ընթացքում երեք խաղացողի վնասվածք ստանալը»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ոսկրի կոտրվածք է ստացել։ Իսկ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ խաղը ժամանակից շուտ ստիպված էին ավարտել պաշտպաններ Ժյուլ Կունդեն և Ալեքս Բալդեն։

Leave a Comment