Արշակ արքեպիսկոպոսը ազատ է արձակվել. փաստաբան

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը ազատ է արձակվել, հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը:

«Արշակ սրբազանը կալանքից անհապաղ ազատ արձակվեց վերաքննիչ դատարանի դատավոր Ա.Նիկողոսյանի որոշմամբ», – իր ֆեյսբուքյան էջում գրել է Բաբայանը:

Արշակ արքեպիսկոպոսը կալանքի տակ էր 2018-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ակցիայի մասնակիցներից մեկի պայուսակում թմրամիջոց դնելու մեղադրանքով:

Leave a Comment