Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․
Իրանի փոխարտգործնախարարը հերքել է Նախիջեւանի ուղղությամբ անօդաչուով հարվածին առնչությունը: Նա հայտարարել է, որ Իրանը չի հարվածում հարեւան երկրներին եւ Իրանի հարվածները ընտրական են, ուղղված են միայն այն երկրներին, որոնք տեղակայում են Իրանի հակառակորդների ռազմակայաններ:
Ես ինչպես նշել էի, մեծ է հավանականությունը, որ Նախիջեւանը պարզապես սադրանք է: Դրա նպատակի մասին շարադրել եմ նախորդ գրառման տեքստում:
Իհարկե իրավիճակը այս առնչությամբ բավականին մտահոգիչ է, որովհետեւ այստեղ հնարավոր են շերտեր, որոնք անմիջականորեն կարող են շոշափել Հայաստանի անվտանգությունը: