«Արարատ-Արմենիան» ՀՀ Գավաթի 1/4 եզրափակչի առաջին տնային խաղում նվազագույն հաշվով հաղթել է «Շիրակին»

Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակներում կայացել է «Արարատ-Արմենիա» — «Շիրակ» առաջին հանդիպումը։ Շենգավիթի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում անցկացված խաղն ավարտվել է երևանյան թիմի՝ 1:0 հաշվով հաղթանակով։

​Խաղի միակ գոլը գրանցվել է առաջին կեսին ավելացված ժամանակում (45+1′)։ Իր նորամուտը գոլով նշանավորել է Ալիուն Նդուրը։

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա Գյումրիում։

Leave a Comment