Փաշինյանը վստահեցրեց՝ ՀԷՑ-ի պետականացումը բյուջեի համար մեծ ծանրաբեռնվածություն չի լինի

ՀԷՑ-ի 100 տոկոսանոց պետականացման որոշումն ընդունվել է ընկերության շուկայական արժեքի նախնական փորձագիտական քննարկման և եզրակացության արդյունքում, այսօրվա ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք դա լրացուցիչ ծանրաբեռնվածություն չի դառնա բյուջեի համար։

«Մեծ ծանրաբեռնվածություն չի լինի բյուջեի համար, որովհետև այդ ընկերությունն այնքան է օգտագործվել նեղ անձնական նպատակներ գեներացնելու համար, այնքան է վարկային բեռով բեռնվել․․․

Ընդ որում, գոնե նախնական տեղեկություններով, ընկերության հաշվին վարկեր են վերցվել, տրվել մոտիկներին, ծանոթներին, ազգականներին՝ առանց տոկոսի։ Այս ամենը, բնականաբար, իր շուկայական արժեքի նախնական ընկալումը նվազեցնում է։ Բյուջեի հետ կապված մեծ խնդիրներ չեն լինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ավելիվաղ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր՝  ՀԷՑ-ը 100 տոկոսով կպետականացվի, կճանաչվի հանրային գերակա շահ, փոխհատուցում կվճարվի։

Leave a Comment