ԱՄՆ Սենատը մերժել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձևը

ԱՄՆ Սենատը մերժել է այն բանաձևը, որը նախատեսում էր սահմանափակել նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները՝ Իրանի դեմ հետագա ռազմական գործողությունների հրաման տալու հարցում։

Օրինագիծը նախատեսում էր, որ ԱՄՆ զորքերը պետք է դուրս բերվեն հակամարտության գոտուց, եթե Կոնգրեսը չհաստատի ռազմական գործողությունը։

Բանաձևը Սենատում ստացել է 47 կողմ և 53 դեմ ձայն։ Նույն հարցի վերաբերյալ քվեարկություն նախատեսվում է նաև Ներկայացուցիչների պալատում՝ ուրբաթ օրը։

Leave a Comment