ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն մարտի 5-ին, ժամը 07։30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մայակ թաղամասում՝ ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն․ կա տուժած։
Azg.am-ին հայտնի է դարձել, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ պայթյունը տեղի ունեցել Մայակ թաղամասի շենքերից մեկին հարակից երկհարկանի ավտոտնակում։
Փլուզվել է ավտոտնակի երկրորդ հարկը՝ մասամբ, վնասվել են ներսում կայանած «Toyota» մակնիշի և հարակից կայանած տարբեր մակնիշների վեց ավտոմեքենա, ինչպես նաև շենքերի պատուհաններ։
Տուժածը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։