Իսրայելի և ԱՄՆ-ի թիրախում է հայտնվել իրանական 174 քաղաք

Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը մարտի 5-ին հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածների թիրախում է հայտնվել երկրի 174 քաղաք. հայտնում է Associates Press-ը։

Կարմիր մահիկի տեղեկացմամբ՝ մինչ օրս գրանցվել է առնվազն 1332 հարձակում 636 տեղանքում։ Ընկերությունից հայտնել են, որ մի շարք քաղաքներում հարվածներ են հասցվել բնակելի թաղամասերին։

Վնասվել են նաև Կարմիր մահիկի յոթ բազաներ և մասնաճյուղեր, ինչպես նաև ընկերության երեք փրկարարական մեքենա և 14 բժշկական ու դեղագործական կենտրոն։

Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները և Իսրայելը ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ: Սպիտակ տունը հարձակումը հիմնավորել է Թեհրանից բխող հրթիռային և միջուկային սպառնալիքներով:

ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զոհերի թիվը հասել է 1045-ի:

Leave a Comment