
Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանը վերաբացվել է Իրանի վրա իսրայելա-ամերիկյան համատեղ ռազմական հարվածներից հետո փակվելուց հինգ օր անց, հայտնում է BBC-ի Երուսաղեմի թղթակիցը։
Այսօր առավոտյան Աթենքից ժամանած առաջին չվերթը վայրէջք է կատարել օդանավակայանում՝ հայրենիք վերադարձնելով արտասահմանում մնացած իսրայելցի քաղաքացիներին։
Սպասվում է, որ իսրայելական ավիաընկերությունները կօգնեն տեղափոխել շուրջ 100 հազար իսրայելցիների, որոնք շաբաթ օրը Իսրայելի օդային տարածքի փակվելուց հետո չեն կարողացել վերադառնալ երկիր։
Իսրայելի իշխանությունները հայտարարել են օդային տարածքի մասնակի և փուլային վերաբացման մասին։ Թռիչքները կիրականացվեն՝ կախված անվտանգության իրավիճակի զարգացումից։