Իրանը հարվածել է Իրաքի քրդական խմբավորումներին, որոնք փորձել են ներթափանցել Իրան

Իրանը հարվածներ է հասցրել Իրաքում գտնվող քրդական անջատողական խմբավորումներին. հայտնում են  իրանական լրատվամիջոցները։

Գործողությունը համատեղ իրականացրել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) և Իրանի հետախուզության նախարարությունը։

Հաղորդվում է, որ Իրաքի քրդական ինքնավար շրջանում ոչնչացվել է անջատողական խմբավորումների դիրքերի, ուժերի և ակտիվների զգալի մասը։

Հաղորդագրության մեջ ասվում էր, որ պատերազմի բռնկումից օգտվելով՝ զինված խմբավորումները՝ ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությամբ, պլանավորում էին ներթափանցել երկրի արևմտյան սահմաններով և ահաբեկչական հարձակումներ իրականացնել քաղաքներում ու սահմանամերձ գոտիներում։

«Այնուամենայնիվ, Հետախուզության նախարարության և ԻՀՊԿ-ի համատեղ կանխարգելիչ պաշտպանական գործողության արդյունքում ոչնչացվել է այդ վարձկանների դիրքերի, ինչպես նաև ուժերի և ակտիվների զգալի մասը, և նրանք ծանր հարված են ստացել», – ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։

Leave a Comment