Թեհրանը իրաքյան քրդերին նախազգուշացրել է սահմանամերձ շրջաններում ակտիվության համար

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին Իրաքյան Քրդստանի առաջնորդներից մեկի՝ Քրդստանի հայրենասիրական միության նախագահ Բաֆել Թալաբանիի հետ հեռախոսազրույցում նախազգուշացրել է իրանա-իրաքյան սահմանում Թեհրանի դեմ հանդես եկող մի շարք քրդական խմբավորումների ակտիվության մասին, նշված է Իրանի ԱԳՆ հաղորդագրությունում։

Հաղորդագրությունում նշվում է, որ Թալաբանին սահմանների անվտանգության ուժեղացման նպատակով ձեռնարկվող միջոցների վրա է ուշադրություն հրավիրել։ Նա ընդգծել է համագործակցության և համակարգման կարևորությունը՝ ապակառուցողական գործողությունները կանխելու, ինչպես նաև սահմանամերձ շրջաններում անվտանգությունն ու կայունությունը պահպանելու համար։

Ավելի վաղ The New York Times-ը գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել իրաքյան քրդերի առաջնորդների՝ Մասուդ Բարզանիի եւ Բաֆել Թալաբանիի հետ, որպեսզի նրանք թույլ տան քրդերին Իրաքից անցնել Իրան։ Թերթի զրուցակիցներից մեկը հայտարարել էր, որ երեքշաբթի օրը Թրամփը խոսել է նաեւ Իրանից վտարված քրդական Դեմոկրատական կուսակցության նախագահ Մուստաֆա Հիջրի հետ։

Միեւնույն ժամանակ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լեւիտը եւ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հերքել են այն հաղորդումները, թե Թրամփի վարչակազմը որոշել է զինել քրդական ուժերին՝ Իրանի դեմ գործողություններում ներգրավելու համար։

Leave a Comment