Իրաքյան խմբավորումները հայտարարել են, կգործեն Եվրոպայի դեմ, եթե այն ներքաշվի պատերազմի մեջ

«Իրաքի իսլամական դիմադրության ուժերի» շրջանակներում գործող խմբավորումները հայտարարել են, որ կգործեն Իրաքում և տարածաշրջանում գտնվող եվրոպական երկրների դեմ, եթե նրանք ներքաշվեն Իրանի դեմ պատերազմի մեջ։

«Սիոնիստների ( Իսրայելի – խմբ.) և Միացյալ Նահանգների կողմից ներկայացված թշնամին շարունակում է դաշնակիցներ հավաքագրել Իսլամական Հանրապետության և տարածաշրջանի դեմ և որոշ եվրոպական երկրներին խնդրում է մասնակցել այս անարդար պատերազմին։ Հետևաբար, մարտերին մասնակցող բոլոր երկրները կհամարվեն թշնամի», – ասվում է դիմադրության ուժերի կողմից սոցիալական ցանցերում հրապարակված հայտարարության մեջ։

Հաղորդագրության համաձայն՝ այդ երկրների զինված ուժերը և Իրաքում ու տարածաշրջանում նրանց շահերի ոլորտում գտնվող օբյեկտները «կդառնան դիմադրության օրինական թիրախներ»։

Leave a Comment