5 մարտի 2026 – 11:00 AMT
PanARMENIAN.Net – Դատարանը բավարարել է Երևանի պետական համալսարանի դասախոս Սահակ Մանուկյանի ներկայացրած հայցը՝ անվավեր ճանաչելով նրան աշխատանքից ազատելու ԵՊՀ ռեկտորի հրամանը: Այդ մասին դասախոսը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
Նա նշել է, որ իրավունքը վեր է կամայականությունից:
«Դատարանի 2026 թվականի մարտի 4-ի վճռով իմ կողմից ներկայացված հայցը բավարարվել է ամբողջությամբ, ինչը նշանակում է՝ անվավեր է ճանաչվել ԵՊՀ ռեկտորի՝ աշխատանքից ազատելու մասին հրամանը, և ես վերականգնվել եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման ամբիոնի դոցենտի պաշտոնում։
Հ.Գ. Շնորհակալություն դատավոր Հ. Ղազարյանին»,-ասվում է գրառման մեջ: