Ուղիղ. Կառավարության նիստի օրակարգում 25 հարց է, որից 22–ը չի զեկուցվում. ևս 3 հարց գաղտնի է

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մարտի 5–ին անցկացնում է իր հերթական նիստը:

Նիստի օրակարգում ընդգրկված է 25 հարց, որից չի զեկուցվում 22-ը: Եվս 3 հարց գաղտնի է։

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

– «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2020 թվականի փետրվարի 7-ին ստորագրված «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի վերջնաժամկետի երկարաձգման վերաբերյալ» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

– Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 4-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին,

– «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին,

– «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին և այլ հարցեր։

Leave a Comment