Հովիկ Աբրահամյանի դստերը հրավիրել են դատախազություն

Հովիկ Աբրահամյանի դստերը հրավիրել են դատախազություն

5 մարտի 2026 – 11:23 AMT

PanARMENIAN.Net – Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստերն՝ Աննա Աբրահամյանին հրավիրել են դատախազություն, որտեղ ուսումնասիրություն է իրականացվել նրա վերաբերյալ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի շրջանակում։ Կազմվել է ամփոփագիր, հայտնում է Factor.am-ը:

Ծանուցագրում ասվում է․ «Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում: Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ անհրաժեշտ է 2026 թվականի մարտի 5-ին՝ ժամը 14:30-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել 010-511-651 հեռախոսահամարին» ։

Աննա Աբրահամյանը 2015 թվականից մինչ օրս աշխատում է արդարադատության նախարարության Երևանի «Կենտրոն» նոտարական տարածքում՝ որպես նոտար։

Leave a Comment