Այսօր՝ մարտի 5-ին ՀՀ Կառավարության նիստում կքննարկվի 24 հարց, որոնցից՝ 4 զեկուցվող, 20 չզեկուցվող այդ թվում՝ 3 գաղտնի հարց։
Չզեկուցվող հարցեր՝
- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը լիազորություններ վերապահելու մասին
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 1959-Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 12-ի N 1449-Ա որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին
- «Ֆուդլաբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Մայլեռ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու համար ներկայացված հայտը մերժելու մասին
- Պետական գույքը մասնավորեցնելու մասին
- Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
- «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին
- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին
- «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին
- «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 16-ի N 354-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին
- «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին
- Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 4-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին
- «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2020 թվականի փետրվարի 7-ին ստորագրված «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի վերջնաժամկետի երկարաձգման վերաբերյալ» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին
- «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2020 թվականի փետրվարի 7-ին ստորագրված «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային համաձայնագրի վերջնաժամկետի երկարաձգման վերաբերյալ» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին
- «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին
Չզեկուցվող են նաև 3 գաղտնի հարցերը։
Զեկուցվող հարցեր
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
- «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություն և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
- Հարկադիր էլեկտրոնային աճուրդից գույք ձեռք բերելու և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու, «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 18-ի N 1890-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին