
ITB Berlin 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակում Հայաստանը մասնակցել է PATWA-ի (Խաղաղօվկիանոսյան Զբոսաշրջային հրատարակիչների ասոցիացիա) կազմակերպած մրցանակաբաշխությանը։
ՀՀ զբոսաշրջության կոմիտեի տեղեկացմամբ՝ Հայաստանը արժանացել է երկու հեղինակավոր մրցանակի։ Հայաստանը ճանաչվել է «Տարվա ուղղություն՝ բնական տեսարժան վայրեր» (Destination of the Year – Natural Attractions), իսկ ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը ստացել է «Գերազանցություն ուղղության կառավարման ոլորտում (Կովկաս)» (Excellence in Governance Destination Management – the Caucasus) մրցանակը։
PATWA-ն միջազգային ոչ առևտրային կազմակերպություն է, որը նպաստում է զբոսաշրջության, հյուրընկալության, տրանսպորտի և ճանապարհորդության ոլորտների կայուն զարգացմանը։
Մրցանակները, ըստ կոմիտեի, ընդգծում են Հայաստանի բնական ներուժը և երկրում կայուն զբոսաշրջության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։