
Իրանը հայտարարել է, որ չի արձակել որևէ հրթիռ Թուրքիայի ուղղությամբ և հարգում է Թուրքիայի ինքնիշխանությունը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրանական զինվորականների հայտարարությանը, որը հրապարակվել է պետական լրատվամիջոցներում։
Նախորդ օրը Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Սիրիայի և Իրաքի վրայով անցած բալիստիկ հրթիռը, որը մտել էր Թուրքիայի օդային տարածք, խոցվել է ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության համակարգերի կողմից Միջերկրական ծովի արևելյան հատվածում։
Թուրքիան նախօրեին հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է Թուրքիայի օդային տարածք ուղղություն վերցրած իրանական բալիստիկ հրթիռ։