
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը Պենտագոնին խնդրել է Ֆլորիդայում գտնվող իր շտաբում ավելացնել ռազմական հետախուզության սպաների թիվը՝ Իրանի դեմ գործողություններին աջակցելու համար առնվազն 100 օր, հնարավոր է՝ մինչև սեպտեմբեր, հայտնում է Politico-ն։
Հրատարակության տվյալներով՝ սա վարչակազմի առաջին նմանատիպ խնդրանքն է Իրանի դեմ պատերազմի համար լրացուցիչ հետախուզական անձնակազմ ներգրավելու վերաբերյալ և կարող է վկայել, որ գործողությունը կտևի ավելի երկար, քան նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նախապես նշված չորսշաբաթյա ժամկետը։
Politico-ն նաև նշում է, որ մարդկային և տեխնիկական ռեսուրսների արագ տեղակայումը ցույց է տալիս, որ Թրամփի վարչակազմը լիովին չի կանխատեսել Իսրայելի հետ սկսված պատերազմի հնարավոր լայնածավալ հետևանքները։