Կանադայի վարչապետը չի բացառում Իրանի դեմ պատերազմին մասնակցությունը

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ չի կարող լիովին բացառել երկրի հնարավոր ռազմական ներգրավվածությունը Մերձավոր Արևելքում պատերազմի սրման դեպքում, հայտնում է AFP գործակալությունը։

«Անհնար է կտրականապես բացառել մասնակցությունը»,-նշել է նա՝ ընդգծելով, որ հարցը «հիպոթետիկ» է։ Վարչապետը հավելել է, որ Կանադան «կաջակցի իր դաշնակիցներին»։

Կանադայի վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-Իսրայել համատեղ հարվածները Իրանին հակասում են միջազգային իրավունքին, սակայն ընդգծել է, որ Կանադան աջակցում է Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելու ջանքերին։

Leave a Comment