Իրանը հարվածել է Իրաքյան Քուրդիստանին — Հայաստանի Հանրային Ռադիո

Իրանը հայտարարել է, որ հրթիռային հարվածներ է հասցրել Իրաքյան Քուրդիստանում գտնվող քրդական ուժերի դիրքերին, հայտնում է AFP-ն՝ հղում անելով իրանական պետական IRNA լրատվական գործակալությանը։

Իրանի զինվորականների հայտարարության համաձայն՝ երեք հրթիռային հարված է հասցվել Իրաքյան Քուրդիստանում գտնվող «հեղափոխությանը դեմ հանդես եկող քրդական խմբավորումների» շտաբ-բնակարաններին։

Leave a Comment