Իրաքի բոլոր նահանգներում անջատվել է էլեկտրաէներգիան

Իրաքի բոլոր նահանգներում էլեկտրաէներգիան ամբողջությամբ անջատվել է։ Այս մասին հայտնել է երկրի էներգետիկայի նախարարությունը։

«Էլեկտրաէներգիայի ցանցն ամբողջությամբ անջատվել է Իրաքի բոլոր նահանգներում», – նախարարությանը մեջբերել է INA լրատվական գործակալությունը։ Հետաքննություն է տարվում պատճառը պարզելու և էլեկտրակայաններն ու փոխանցման գծերը վերականգնելու համար։

Leave a Comment