Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Իսպանիայի իշխանություններին ԱՄՆ-Իսրայելական ռազմական գործողությանը դեմ լինելու համար։
«Իսպանիայի պատասխանատու վարքագիծը՝ սիոնիստական-ամերիկյան կոալիցիայի կողմից մի շարք երկրների, այդ թվում՝ Իրանի դեմ մարդու իրավունքների ուղղակի խախտումների և ռազմական ագրեսիայի դեմ, ցույց է տալիս, որ Արևմուտքում դեռևս գոյություն ունի բարոյականություն, և խղճի ձայնը բարձրաձայնվում է։ Ես շնորհակալություն եմ հայտնում Իսպանիայի իշխանություններին իրենց դիրքորոշման համար», – գրել է նա X-ում։
Ավելի վաղ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը ԱՄՆ-Իսրայելական գործողության նպատակները անհասկանալի էր անվանել։ Վարչապետի խոսքով՝ Իսպանիայի կառավարության դիրքորոշումն է «Ոչ պատերազմին»։ Ավելին, Մադրիդը արգելել է Վաշինգտոնին օգտագործել Ռոտա և Մորոն դե լա Ֆրոնտերա նահանգներում գտնվող ԱՄՆ-իսպանական ռազմական բազաները Իսլամական Հանրապետության վրա հարձակումների համար։ Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է խզել առևտրային հարաբերությունները Իսպանիայի հետ։ Թրամփի խոսքերից հետո Սանչեսը հայտարարել է, որ Մադրիդը չի մասնակցի աշխարհի համար վնասակար գործողություններին և չի վախենում Վաշինգտոնի պատասխան միջոցառումներից։