Մարտի 3-ին ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի հետ հանդիպման ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հույս է հայտնել Մերձավոր Արևելքի հակամարտության արագ ավարտի և երկխոսության վերադարձի վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը վերահաստատեց իր դիրքորոշումը, որը հնչեցվել էր շաբաթ օրը Անվտանգության խորհրդի նիստում՝ հույս հայտնելով հակամարտության արագ ավարտի և տարածաշրջանային կայունության շահերից ելնելով երկխոսության վերադարձի վերաբերյալ», – ասել է պաշտոնյան։