Tert.am-ը գրում է․
Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Իրաքյան Քրդստանի ղեկավարի հետ։
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Աբբաս Արաղչին չորեքշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Նեչիրվան Բարզանիի հետ՝ քննարկելու տարածաշրջանային զարգացումները և Իսրայելի ու ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների հետևանքները։
Քրդստանի առաջնորդը ցավակցություն է հայտնել Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով Գերագույն առաջնորդի և Իրանի քաղաքացիների մահվան կապակցությամբ՝ ընդգծելով Իրաքյան Քրդստանի վճռականությունը՝ պահպանելու և զարգացնելու բարեկամական հարաբերությունները Իրանի հետ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվել, որ Իրաքում տեղակայված քրդական ուժերը, ԱՄՆ աջակցությամբ, առաջիկա օրերին պլանավորում են ցամաքային գործողություններ սկսել Իրանի արևմուտքում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: