Հրթիռային միջադեպից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Իրանի դեսպանին – Armenia Today

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Անկարայում Իրանի դեսպանին Իրանից արձակված հրթիռային միջադեպից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով նախարարության աղբյուրին։

Թուրքական լրատվամիջոցները նաև հաղորդել են, որ արտգործնախարար Հաքան Ֆիդանը իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում Անկարայի մտահոգությունն է հայտնել միջադեպի վերաբերյալ։ Ֆիդանը հայտարարել է, որ պետք է խուսափել ցանկացած քայլից, որը կարող է սրել հակամարտությունը։

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Իրանից Թուրքիայի օդային տարածք արձակված բալիստիկ հրթիռը որսացել և չեզոքացվել է Արևելյան Միջերկրական ծովում գտնվող ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության ստորաբաժանումների կողմից։

Leave a Comment