Իրանը կհարվածի Պարսից ծոցում Իսրայել ուղղվող ցանկացած նավի։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, էլիտար ռազմածովային ուժ) խոսնակը։
«Պատերազմի երրորդ օրվանից ի վեր Իրանի թիրախ են դարձել Պարսից ծոցում Իսրայել ուղղվող ամերիկյան, բրիտանական և այլ դրոշի տակ գտնվող նավերը։ Դրանք բոլորը կանգնեցվել են. մենք գտնում և հարձակվում ենք դրանց վրա», – նրա խոսքերն է մեջբերել Mehr լրատվական գործակալությունը։