Մարտի 6-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում կրկին կլինի Արամ Խաչատրյանի հանրահայտ «Գայանե» բալետը, բայց՝ նոր և բացառիկ դերակատարմամբ։ Ներկայացման մեջ գլխավոր դերապարով կգա իտալացի արտիստ, Մոսկվայի Մեծ թատրոնի մենակատար Ֆիլիպպո Պագանինին։
Սա առաջին դեպքն է, երբ հայկական բալետի գոհար «Գայանե»-ում գլխավոր դերակատարն այլ թատերախմբի ներկայացուցիչ է։ Բացառիկ այս համագործակցությունը հնարավոր է եղել իրականացնել դեռևս նախորդ տարի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Միլանի Լա Սկալա թատրոնի Կատարողական արվեստների և արհեստների ակադեմիայի միջև ստորագրված փոխգործակցության հուշագրի շրջանակում: