Աշխատատեղերի ստեղծում և սոցիալական ինտեգրում․ նախարարն ընդունել է ՀԲ ներկայացուցչին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Ֆաբրիցիո Ձարկոնեին։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱՍՀ նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին ու արդյունքներին առնչվող մի շարք հարցեր։

Ընդգծվել է Հայաստանում աշխատատեղերի ստեղծման և աշխատուշուկայի ակտիվացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների դերը․ դիտարկվել է «Աշխատատեղերի ստեղծում և սոցիալական ինտեգրում» ծրագրի շրջանակում համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունը։ ՀԲ կողմից ներկայացվել է ծրագրով նախատեսվող գործողությունների շրջանակը՝ շեշտադրելով դրանց համապատասխանությունը ՀՀ ոլորտային առաջնահերթություններին։

Հանդիպման ընթացքում վերահաստատվել է Համաշխարհային բանկի հանձնառությունը՝ Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման և աշխատատեղերի ստեղծման օրակարգի առաջմղման հարցում։

Leave a Comment