Փեզեշքիանը դիմել է բարեկամ և հարևան երկրների առաջնորդներին

Փեզեշքիանը դիմել է բարեկամ և հարևան երկրների առաջնորդներին

Մասուդ Փեզեշքիանը դիմել է բարեկամ և հարևան երկրների առաջնորդներին՝ հայտարարելով, որ Թեհրանը փորձել է խուսափել պատերազմից՝ դիվանագիտական ուղիներով և գործընկեր երկրների աջակցությամբ։

«Փորձեցինք խուսափել պատերազմից ձեր օգնությամբ և դիվանագիտության միջոցով, սակայն ռազմական ագրեսիան այլ ելք չթողեց, քան պաշտպանվելը»,- նշել է Իրանի նախագահը։

Փեզեշքիանի խոսքով՝ Իրանը հարգում է հարևան երկրների ինքնիշխանությունը և շարունակում է հավատալ, որ տարածաշրջանային խաղաղությունը պետք է ապահովեն հենց տարածաշրջանի պետությունները։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment