Վարչապետը կարևորել է ջրային ռեսուրսների կոնսոլիդացումն ու կառավարումը առաջիկա տարիներին

Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հանրապետությունում մոտ 200 հազար անմշակ գյուղատնտեսական հողատարածքների օգտագործման հնարավորությանը, հայտարարաել է, որ ՀՀ կառավարության հաջորդ հնգամյա գործունեության կարևոր առաջնահերթությունը կլինի ջրային ռեսուրսների կոնսոլիդացումն ու կառավարումը։

«Ինչպես նախորդող շրջանում մեր ամենակարևոր առաջնահերթությունը խաղաղության օրակարգն էր, որը մենք իրականացրեցինք: Հաջորդ հինգ տարիներին մեր կարևոր առաջնահերթությունը պետք է լինի ջրային ռեսուրսների կոնսոլիդացումն ու կառավարումը»,-ընդգծել է նա։

Անդրադառնալով անմշակ հողերի հարցին՝ Փաշինյանը կարևորել է ջրի հասանելիության ապահովումը և դրա հետ հարաբերվելու համապատասխան մշակույթի ձևավորումը։

Վարչապետի համոզմամբ՝ հանրապետության որոշ բարձրադիր գոտիներում հնարավոր է  բարձր եկամտաբերություն ունեցող ինտենսիվ այգիներ հիմնել, ինչը, սակայն, հնարավոր կլինի ապահովել համապատասխան ոռոգման տեխնոլոգիաների կիրառմամբ։

Leave a Comment