Հայաստանի կանանց հավաքականը անհաջող է մեկնարկել․ ԱԱ-2027

Հայաստանի կանանց ազգային հավաքականն անհաջող է մեկնարկել 2027 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման մրցաշարում: C լիգայի 6-րդ խմբի անդրանիկ տուրի շրջանակներում մեր թիմն արտագնա խաղում մրցել է Ղազախստանի ընտրանու հետ և պարտվել 0:3 հաշվով:

Արտակ Ադամյանի սաները ընտրական փուլի հաջորդ հանդիպումը կանցկացնեն սեփական հարկի տակ. ապրիլի 14-ին մեր ընտրանին կհյուրընկալի Բելառուսի թիմին:

Ամռանը Հայաստանի հավաքականը կանցկացնի ևս երկու հանդիպում. հունիսի 5-ին Երևանում կկայանա Ղազախստանի թիմի դեմ պատասխան խաղը, իսկ հունիսի 9-ին մեր ֆուտբոլիստուհիները հյուրընկալվելիս կմրցեն Բելառուսի ընտրանու հետ:

Leave a Comment