Ադրբեջանի կողմից ՀՀ տարածք «նոր ներխուժումների» մասին. Դավիթ Գալստյան

Էսօր Արման Թաթոյանը հրատապ ասուլիս տվեց, որի ընթացքում հայտնեց, որ ՀՀ տարածք ադրբեջանական նոր ներխուժումներ են տեղի ունեցել։

* Էս դիրքի տեղակայման մասին գրել էի դեռ 2025 թ․ սեպտեմբերին (https://www.facebook.com/photo?fbid=10229727247342313&set=a.1226975551403 ):

«Նոր» ներխուժում այսպիսով չէի անվանի, հրատապությունն էլ ա էս դեպքում անհասկանալի։ Թաթոյանն էլ ա ասում, որ 2025 թ․ օգոստոսի կադրերն ա ներկայացնում (համեմատում հուլիսի հետ)։

* Չէի անվանի նաև «ներխուժում»։ Եթե նույն Google-ով շարժվենք (ինչպես անում ա Թաթոյանը), ապա սահմանային դիրք ա (մի քանի մետր շեղումը էս դեպքում էական չի)։

Հարևանությամբ գտնվող ադրբեջանական դիրքը (որ տեղակայվել ա 2021-2022 թ․ (չեմ նայել կոնկրետ)) միանշանակ կարելի ա համարել այդպիսին, քանի որ մի 500 մ ՀՀ տարածքի ներսում ա։

* Վտանգների տեսանյկունից էլ էդ կողքի դիրքը (Կատարաժայռ լեռ) տեղակայման առումով շատ ավելի վտանգավոր ա (կարծում եմ)։

* Ջերմուկ – Ալ Լճեր հատվածում, «չեզոք գոտում» միջդիրքային ակտիվության մասին ավելի հետաքրքիր փաստեր կան, որոնք ՊՆ-ն հերքման անհաջող ու անլուրջ փորձեր էր անում։

N.B. Գեղարքունիքի հատվածից էդ նոր դիրքի (մոտավոր) մի հատ էլ տեսանյութ կա (կդնեմ մեկնաբանությունում):

P.S. Իշխանությունների կողմից ներխուժումների, նոր դիրքերի, օկուպացիայի ծավալի մասին ապատեղեկատվությունն ու թաքցնելու դեպքերը լիքն են (դրա մասին մի անգամ չի, որ գրել եմ):

Դավիթ Գալստյան, լրագրող

Leave a Comment