Ռազմատենչ և խաղաղասեր, գանգրահեր և նրբակազմ դեմագոգոս Վահագն Հովիկիչ, ինչո՞ւ ես ալեկոծվում։ Ընդդիմությունը կմիավորվի, առանձին կգնա, քարավանով, հրեղեն նժույգով, #թեևավոր ցլերով, քեզ ի՞նչ։
Եթե օրինակ համապետական ընտրություններում՝
«Թաթոյան-Չալաբյան-Շանթ…» դաշինքը հավաքի 25 %, Գագիկ Ծառուկյանի տապանը՝ 17%, իսկ Քոչարյանը՝ 12 %, ով է ու՞մ միանալու։ Կամ պայմանական այլ պատկեր՝ Սամվել Կարապետյանի ուժը՝ «Ուժեղ Հայաստանը» ստանում է 35 %, Քոչարյանը 12%, Թաթոյան-Չալաբյան-Շանթ» 15 %, Գագիկ Ծառուկյանը՝ 10 %, քո կարծիքով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյա՞նն է իրավիճակ թելադրելու։
Ինչպես տեսար ձայների բախշման կոնֆիգուրացիայում ՔՊ-ն չկար։ Այ դրա մասին մտահոգվեք։ Բա եթե դուք ողջ պետական չինովնիկական և նյութական-ֆինանսական ռեսուրսը ծառայեցնում եք ի սպաս ձեր նախընտրական գաստրոլների, բա ընդդիմությունը պետք է ելքեր փնտրի ձեզ ճանապարհելու։
Հ.Գ. Երեք նախագահները կարող են կատարել հզոր պատմական քայլ և նպաստեն, որ ընդդիմության առաջատար, երիտասարդ քաղաքական ուժերը հաղթեն և մեզ ազատեն նիկոլիզմի համաճարակից։ 1-ին և 3-ը այդ ընթացքի մեջ են, իսկ 2-ը վստահ եմ կանի իր քայլը։ Ի վերջո Հայրենիքը և պետությունը վեր է և՛ նախագահներից, և՛ կուսակցական ինտրիգներից։
Արեգ Սավգուլյան, պատմաբան, հրապարակախոս