
Հայ-իրանական սահմանային անցակետ տանող ճանապարհին բեռնատարների մի քանի կիլոմետրանոց հերթ է գոյացել. գիշերը ժամը 3-ից կապի խափանման պատճառով քաղաքացիների ելումուտը գրեթե դադարել է։
Նշվում է, որ այդ պատճառով դանդաղում են մաքսային ձևակերպումները բեռնատարների վարորդների համար, ինչն էլ հերթերի պատճառ է դառնում։
Մոտ 2 տասնյակ իրանցիներ մնացել են սահմանին և չեն կարողանում անցնել։ Բացի այդ, կան ՀՀ քաղաքացիներ, որոնք ուզում են անցնել Իրան, սակայն հայկական մասը անցնելուց հետո ստիպված են լինում վերադառնալ, քանի որ իրանական կողմը չի կարողանում նրանց մուտքի գործընթացն իրականացնել՝ ինտերնետ կապի բացակայության պատճառով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի հետ սահմանի «Նորդուզ» անցակետում ինտերնետ կապի խափանման պատճառով դադարել է մարդկանց մուտքը։