Իսրայելը պատերազմը կշարունակի ևս 1-2 շաբաթ

Իսրայելի բանակը նախատեսում է Իրանում ռազմական գործողությունները շարունակել ևս 1-2 շաբաթ. հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF),

Իսրայելական բանակը պլանավորում է այս ժամանակահատվածում հարվածել Իրանում գտնվող ևս հազարավոր թիրախների։

Նշվում է, որ նպատակը «իրանյան ռեժիմը և նրա ռազմական բազաները համակարգված կերպով ոչնչացնելն է»։

Վերջին երկու օրերի ընթացքում Իսրայելի բանակը Լիբանանում հարվածներ է հասցրել «Հըզբոլլահ»-ի ավելի քան 250 թիրախների. հայտարարել է Իսրայելի բանակի խոսնակ գեներալ-մայոր Էֆի Դեֆրինը։

Նա նշել է, որ Իսրայելը կշարունակի հարվածել «Հըզբոլլահի» թիրախներին, «մինչև սպառնալիքի վերացումը»։

Leave a Comment