«Սարասափելի վատ էր»-ից մինչև «հիմա չունենք այդ խնդիրը»․ «Վեոլիա ջուրը» վերակառուցել է Սասունիկի և Օշականի Ձախ ափ թաղամասի բաշխիչ ցանցը

«Վեոլիա ջուր» ընկերությունը ամփոփել է Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում իրականացրած պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրիրը։ Ընկերությունը գյուղի 490 բաժանորդի համար 12 կմ ջրագիծ է վերակառուցել։ Արդյունքը գոհացնում է բնակիչներին՝ վայրկյանում 45 լիտրի փոխարեն գյուղն այժմ ստանում է 58 լիտր ջուր։ Գյուղացիներն ասում են, որ ջրի ծորակն այլևս վախենալով չեն բացում․ ջուր միշտ կա։

Leave a Comment