Ալի Խամենեիի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր. Իրանը պատրաստվում է ընտրել նոր առաջնորդ, Իսրայելը՝ սպառնում

Ալի Խամենեիի հուղարկավորությունը նախատեսված է այսօր՝  չորեքշաբթի՝ նրա հայրենի Մաշադ քաղաքում։ Սգո միջոցառումները կտեւեն երեք օր։

Գերագույն առաջնորդը սպանվել էր փետրվարի 28-ին ԱՄՆ-ն եւ Իսրայելը զանգվածային հարվածների արդյունքում։

Reuters-ը հայտնում է, որ Խամենեիի հնարավոր ժառանգորդը՝ նրա որդի Մոջթաբան, կենդանի է։ Գործակալությունը լուրը հայտնում է՝ հղում անելով իրանական երկու աղբյուրների։

Փորձագետների խորհուրդը, որը կազմված է իրանցի 88 հոգեւորականներից,  պետք է առաջիկա օրերին նշանակի Խամենեիի իրավահաջորդին։ Խորհուրդը մոտ է վերջնական որոշման ընդունմանը, իրանական պետական հեռուստատեսությանը հայտնել է Խորհրդի անդամներից մեկը։

Իր հերթին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կաց հայտարարել է, որ Փորձագետների խորհրդի կողմից ընտրված Իրանի ցանկացած նոր առաջնորդ անընդունելի կլինի Իսրայելի համար, եթե նա շարունակի պատերազմը իրենց դեմ։

Leave a Comment