Արբանյակային լուսանկարների տվյալներով՝ Իրանը ոչնչացրել է ԱՄՆ-ի AN/TPY-2 ռադիոլոկացիոն կայանը

Արբանյակային լուսանկարների տվյալներով՝ Իրանը ոչնչացրել է ԱՄՆ-ի AN/TPY-2 ռադիոլոկացիոն կայանը և THAAD զենիթահրթիռային համալիրի մի շարք բաղադրիչներ ԱՄԷ-ում գտնվող Ալ-Ռուվայս ավիաբազայում։ Այս մասին գրում է «Հենակետ» վերլուծական կենտրոնը։

Խոսքը ամենաթանկ և հազվագյուտ համակարգերից մեկի մասին է, աշխարհում կառուցվել է ընդամենը մոտ 10 նման ռադար, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազմում է մոտ 500 միլիոն դոլար։

Նշվում է նաև, որ ներկայումս ԱՄՆ-ն ունի 7 THAAD մարտկոց, ԱՄԷ-ն՝ 2, Սաուդյան Արաբիան՝ 1։

 

Leave a Comment