ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. «Yandex Տաքսի»-ի որոշ վարորդներ կեղծ փող են շրջանառում. Բորիս Մուրազի

Երկար ժամանակ լուրեր էի լսում, որ «Յանդեքս Տաքսի»-ի որոշ վարորդներ կեղծ փող են շրջանառում։ Կարծում էի՝ հեքիաթ է։ Մինչև այսօր։

Այսօր կինս «Էրեբունի Մոլ»-ի մոտ իջնելիս վարորդին ասում է, որ մանր չունի՝ 20.000 դրամ է , կարող է փոխանցումով վճարել իր նշած քարտին ։

Վարորդը՝ Հարությունյան Էդգար Հարությունի սկզբում ասում է՝ փոխանցում չի ընդունում , վերցնում է 20.000-ը։ Մի քանի վայրկյան անց «մտափոխվում» է , իր նշած քարտին ստանում փոխանցումը և վերադարձնում է գումարը՝ ապա արագ հեռանում ։

Վերադարձված թղթադրամը՝ ԿԵՂԾ։

Զանգերին չի պատասխանում ։ «Յանդեքս»-ից ասում են՝ դիմեք ոստիկանություն ։

Սա արդեն պատահականություն չէ։ Սա առերևույթ սխեմա է ։

Ներկայացնում եմ վարորդի տվյալները։ Եթե ճանաչում եք՝ գրեք անձնական հաղորդագրությամբ ✉️։ Եթե ինքը հանցագործ խմբավորման անդամ չէ, ապա պետք է կապի դուրս գա։ Խնդիրը փողի չափը չէ, որը իրականում այսօր շատ այլ ընտանիքների համար մեծ գումար է։ Խնդիրը մարդու մերժելի որկան է, որը չենք հանդուրժելու։

Դիմելու ենք ոստիկանություն ։

Խնդրում եմ տարածել , որպեսզի ուրիշները չխաբվեն և գտնենք այս մարդուն։ Ես դեռ ուզում եմ հավատալ, որ կնոջը քցող ավարտված սրիկայի հետ գործ չունենք։ Հույս ունեմ սխալմամբ է մարդկանց կեղծ թղթադրամ տալիս։

Բորիս Մուրազի, լրագրող, արևելագետ, գրող, հասարակական գործիչ

Leave a Comment