Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության արդյունքում Իրանին հասցվել է զգալի վնաս և նշել, որ ինքն է Իսրայելին դրդել հարձակվել Իրանի վրա, այլ ոչ թե Իսրայելն է իրեն դրդել։
«Ոչ, հավանաբար ես եմ դրդել Իսրայելին», — ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ «Մենք բանակցություններ էինք վարում այդ խելահեղ մարդկանց հետ, և տպավորություն ունեի, որ նրանք առաջինը կհարձակվեն մեզ վրա։ Ես չէի ուզում, որ դա տեղի ունենա։ Այնպես որ, եթե որևէ մեկը որևէ մեկին դրդել է, դա ես եմ եղել»։
«Գրեթե ամեն ինչ ոչնչացվել է», — ասել է Թրամփը Իրանում ռազմական գործողության միջանկյալ արդյունքների մասին։
Թրամփին նաև հարցրել են, թե որն է ԱՄՆ վարչակազմի ծրագրերում նախատեսված «ամենավատ» հնարավոր սցենարը։
«Կարծում եմ՝ ամենավատ սցենարը կլինի, եթե մենք դա անենք, և հետո իշխանության գա մեկը, ով նույնքան վատը լինի, որքան նախորդն էր, այնպես չէ՞»,- ասել է նա՝ նկատի ունենալով այաթոլլա Ալի Խամենեիին, որը սպանվել է հակամարտության առաջին օրը՝ ավիահարվածի ժամանակ։
Թրամփը ասել է, որ Իրանի սպանված գերագույն առաջնորդին փոխարինող մարդկանց մեծ մասն արդեն մահացած է։