
Միացյալ Նահանգները հակամարտության 3 օրերի ընթացքում Իրանին ավելի քան 1700 հարված է հասցրել, հայտնել է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությանը:
Նշվում է, որ հարվածների թիրախում են եղել իրանական ռազմական նավերը, սուզանավերը, հրթիռային պաշտպանության կառույցները և կառավարման ու վերահսկողական կենտրոնները։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հրթիռակոծվել են Իրանի մայրաքաղաք Թեհրանը և երկրի խոշորագույն քաղաքները։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին։ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի և Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմաբազաների վրա։
Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։