Իսրայելը չի ստիպել Միացյալ Նահանգներին ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ Սպիտակ տանը հանդիպման ժամանակ։
«Ոչ, գուցե ես եմ նրանց ստիպել գործել։ Գիտեք, մենք բանակցություններ ենք վարել այս խելագարների հետ, և իմ կարծիքով, նրանք առաջինը պետք է հարձակվեին։ Նրանք պետք է հարձակվեին. եթե մենք դա չանեինք, նրանք առաջինը պետք է հարձակվեին։ Ես դրանում լիովին վստահ էի», – ասել է նախագահը։