Լիբանանում արգելեցին «Հըզբոլլահի» գործունեությունը

Թիրախն «Աստծո կուսակցությունն» Է

Լիբանանը, որի հարավային տարածքում հզոր հենակետեր ունի «Հըզբոլլահ» շարժումը, վերջին օրերին ենթարկվում Է իսրայելյան օդուժի հարվածներին:

«Հըզբոլլահ»՝ Աստծո, կամ Ալլահի կուսակցություն: «Հըզբոլլահը» շիա մահմեդականների քաղաքական-կրոնական և ռազմական կառույցն Է, որի հովանավորն Իրանի Իսլամական Հանրապետությունն Է:

Աստծո կուսակցության մոլեռանդ մարտիկներն անվերապահորեն ընդունում են հովանավորի թեզն առ այն, որ Հրեից պետությունը՝ Իսրայելը, չունի գոյության իրավունք և պետք Է ոչնչացվի: Մարդատյաց զույգ կարգախոսները՝ «Մահ Ամերիկային» և «Մահ Իսրայելին», ամեն անգամ միասին են հնչում:

Ի պատասխան Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի օդուժի համատեղ գրոհների, տարածաշրջանում Իրանի դաշնակիցները հարվածներ են հասցնում ամերիկյան և իսրայելյան թիրախներին և, հետևաբար, իրենք Էլ են թիրախ դառնում:

Իսրայելցիները երեկվանից ռմբահարում և հրթիռակոծում են ոչ միայն «Հըզբոլլահի» հենակետերն, այլև որոշումների կայացման կենտրոնները, որոնց զգալի մասը բազմաչարչար մայրաքաղաք Բեյրութում Է:

Այստեղից մարդիկ փորձում են հեռանալ, ոմանք՝ ցամաքային տրանսպորտով, ոմանք էլ՝ օդանավով: Մատների վրա կարելի Է հաշվել այս օրերին Բեյրութից դուրս մեկնող քաղաքացիական ինքնաթիռները, կարելի Է պատկերացնել, թե ինչ սարսափ ու տագնապ Է ուղեկցում օդաչուներին և ուղևորներին: Մինչդեռ, գետնի վրա պայթյուններ են և ավերված շենքեր:

«Հզբոլլահից» պահանջել են վայր դնել զենքը

Իսրայելցիների թիրախն «Ալլահի կուսակցությունն» Է: Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը երեկ երեկոյան հայտնել Է «Հըզբոլլահն» ապօրինի կառույց ճանաչելու կառավարության որոշման մասին:

««Հըզբոլլահն» անհապաղ և անվերապահորեն պետք Է դադարեցնի իր քաղաքական և ռազմական ակտիվությունը, վայր դնի զենքը, հարգի սահմանադրությունը և ենթարկվի Լիբանանի  կառավարությանը, որին վերապահված Է երկրի տարածքը պաշտպանելու և զենքի շրջանառությունը հսկողության տակ առնելու անվիճելի իրավունքը»,- ասել Է վարչապետը:

Իսրայելցիները շարունակում են օդային գրոհները: Երեկվանից զոհվել Է առնվազն 52 և վիրավորվել Է ավելի քան 150 մարդ: Նասեր Խազալը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Հարեթ Հրեյք թաղամասի բնակիչ Է, նրա շենքը սարսափելի հարվածի Է ենթարկվել:

«Մեզ կարգադրեցին շտապ տարհանվել, գիշերվա 3-ն Էր կամ 4-ը, հիմա ոչ ոք շենքում չի մնացել: Նրանք մահմեդականներին են թիրախավորում, հատկապես շիաներին»,- ասել Է Խազալը:

Իսրայելցիները Բեյրութի հարավային արվարձանում հարվածել են նաև «Հըզբոլլահի» հետ կապ ունեցող «Ալ-Մանար» հեռուստակայանի շենքին: Ըստ իսրայելցիների, թիրախը «Հըզբոլլահի» հրամանատարական կենտրոնն Էր և զինապահեստը:  

«Մենք հարվածում ենք և կշարունակենք հարվածել»

Իսրայելի բանակի խոսնակ, բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինի փոխանցմամբ, այս պահին դժվար Է ասել, թե ինչքան զենք դեռ ունի «Հըզբոլլահը», սակայն փաստ Է, որ այդ ահաբեկչասկան կազմակերպուըթյունը տակավին ունակ Է վնաս հասցնել Իսրայելին:

«Մենք հարվածել ենք նրանց և կշարունակենք խփել: Իսրայելի պաշտպանության բանակն Է այն բուֆերը, որը գտնվում Է հակառակորդի և իսրայելցի քաղաքացու միջև, մենք մշտապես հետևում ենք հակառակորդին և կշարունակենք հարցածել նրան»,- ասել Է բրիգադի գեներալը:

Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետը երեկ ասել Է, որ ռազմական գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, որքան կպահանջվի «Հըբոլլահի» բոլոր մարտիկներին զինաթափելու համար:

Իսրայելի պաշտպանության բանակը մարտի երեքին օրվա երկրորդ կեսին Լիբանանի հետ սահմանի երկայնքով մարտավարական ցամաքային գործողություններ Է սկսել։ Իսրայելցիները նաև լայնածավալ նոր ավիահարվածներ են հասցնում Իրանին և Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին:

Leave a Comment